Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարները բարձրացել էին «Սանիտեկի» մեքենայի վրա. Օսիպյանը մեղադրում էր ցուցարարներին

Հունիս 25,2015 20:20

Քիչ առաջ «Սանիտեկ» աղբահանությամբ զբաղվող ընկերության մեքենան մտել էր Բաղրամյան պողոտա՝ աղբահանության նպատակով: Ցուցարարներից մի քանիսը բարձրացել էին մեքենայի վրա: Սա առիթ դարձավ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եւ բողոքը նախաձեռնողներ Արմեն Մկրտչյանի եւ Մաքսիմ Սարգսյանի միջեւ բանավեճին: Վալերի Օսիպյանը մեղադրում էր նրանց, որ չեն վերահսկում իրավիճակը. «Մեկդ չեղավ, որ հորդորի, որ չբարձրանան մեքենայի վրա»,- ասում էր Վալերի Օսիպյանը:

Երիտասարդները բացատրում էին, որ  պայմանավորվածություն է եղել «Սանիտեկի» հետ, որ նախապես տեղեկացնեն իրենց այցի մասին, որ բարձրախոսով հայտարարվի, ներկաները տարածք բացեն մեքենայի համար, սակայն աղբահանությամբ զբաղվող ընկերությունն այս անգամ չէր տեղեկացրել: Նրանք փոխոստիկանապետին բացատրում էին, որ մարդիկ չհասկանալով՝ ինչ մեքենա է մտնում տարածք, բարձրացել են վրան:

Վալերի Օսիպյանը ցուցարարներին ասաց, որ սրանից հետո իրենք արգելելու են, որ «Սանիտեկը» մտնի  Բաղրամյան պողոտա, թող իրենք իրենց տարածքի աղբը մաքրեն, բացի այդ  նա նշեց, որ բնակիչներից բողոքներ են ստացել, որ շրջակա բոլոր աղբամանները հանվել են տարածքից եւ «բարիկադներ» են դարձրել,  աղբը նետելու տեղ չի մնացել:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930