Բաղրամյան պողոտան, որը կեսից փակված է եւ երթեւեկություն չկա, վերածվել է ֆեյսբուքյան պատի. երիտասարդները սկսել են գրառումներ անել ասֆալտին: Ընդ որում, այդ գրառումների մի մասը անգլերեն է, որպեսզի հասկանալի լինի բողոքի ակցիային ներկա օտարերկրացիներին, որոնք հետաքրքրությունից դրդված ժամանում են Բաղրամյան պողոտա եւ արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Բաղրամյան պողոտայում ակտիվիստները ասֆալտին գրել են. «Ոչ թալանին», «Բաղրամյան փողոցը դեռ թաց է», «Կեցցե թասիբով հայը», «Եղիցի լույս», «Մենք ենք տերը մեր երկրի», «ՀԷՑ-ի հանրայնացում», «Ինչքան ջրեք այնքան կաճենք», «Չենք վճարելու ձեր կերած… համար»: Կան նաեւ հայհոյանքներ:
Պողոտայի երկու կողմերում փոքրիկ տաղավարներ են, որտեղ ակցիայի մասնակիցներին անվճար սնունդ եւ ուտելիք են բաժանում:
Ի դեպ, պողոտայում աղբը տեղ-տեղ հավաքվում է եւ տեղափոխվում, չթողնելով տարածքը աղտոտվի: Ովքեր ամաչում են եւ չեն մոտենում տաղավարներին՝ սնունդ վերցնելու, երեխաները սնունդը տուփերով բաժանում են, հյուրասիրում:
Կարդացեք նաև
Այստեղ վճարովի է միայն արեւածաղկի սերմը, ադիբուդին ու դդմի կորիզը, որոնք վաճառում են ծեր կանայք, օգտվելով առիթից, որ գոնե այս օրերին իրենց առեւտուրը լավ կլինի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ