Լրահոս
Օրվա լրահոսը

Եգանյանը թանկացումների դեպքում գերադասում է ոչ թե պայքարել, այլ սպառումը քչացնել. «Ա1+»

Հունիս 25,2015 18:20
Gagik Eganyan

Հայաստանի միգրացիոն ծառայության պետ  Գագիկ Եգանյանը հիացած է Բաղրամյան պողոտայում նստացույց անող երիտասարդներով: «Ա1+»-ի հետ զրույցում նա նշեց, որ իրեն որպես հայ մարդու ուրախացնում է, որ ունենք կազմակերպված, գրագետ, քաղաքավարի երիտասարդներ. «Նայում ես իրենց` քաղաքավարի, քաղաքակիրթ… Նաեւ լույս ճառագող, լուսավոր դեմքերից արդեն հասկացվում է, որ երեխաներն ինչ ներաշխարհ ունեն»:

Միաժամանակ նա նշում է, որ չպետք է էլեկտրաէներգիայի բարձրացմանը զգացմունքայնորեն մոտենալ. «Ես մասնագետ չեմ, սակայն երբ բերում են արգումենտներ, ես մտածում եմ այդ հարցի շուրջ: Այս իրավիճակը ինձ հիշեցնում է 1988թ. վերջը, երբ բոլորս էնտուզիազմով լցված էինք ու արագ ատոմակայան փակեցինք: Երիտասարդները պայքար են մղում` կասեցնելու համար, բայց կասեցնելով հանդերձ խնդրի մյուս երեսներն էլ պետք է նայել, միայն էմոցիաներով, զգացմունքներով չշարժվեն»:

Պարոն Եգանյանի խոսքերով` ինքը պիտի վճարի էլեկտրաէներգիայի բարձրացված սակագինը, իսկ թե դա գների շղթայական ռեակցիայի բերի, ապա պետք է սպառումը քչացնել:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ա1+»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    հա էլի.. հոսանքից հրաժարվենք, պրծնենք… բա մեզ հոսանք պետք ա՞…. ինչ էլ խելոք ես…. ինչպես միշտ…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930