Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյան. Վարչապետը չի հասկանում, որ կաշառված քաղաքական գործիչների հետ գործ չունի

Հունիս 25,2015 18:12

«Իշխանության մոտ չկա հասկացություն, որ նոր սերունդ եկավ»,- հունիսի 25-ին Բաղրամյան պողոտայում Aravot.am-ի եւ 168 ժամի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Նրա խոսքերով՝ երիտասարդներին ո՛չ կկաշառես, ո՛չ էլ կկարողանաս խոսել. «Հենց վարչապետի պատասխանը ցույց է տալիս, որ ինքը ադեկվատ չի հասկանում, չի արձագանքում: Կարող է, ինքն ուզում է լուծել հարցը, բայց ինքը ադեկվատ չէ, ինքը չի հասկանում, որ կաշառված քաղաքական գործիչների հետ գործ չունի, կամ խաղացող մարդկանց հետ գործ չունի: Ինքը գործ ունի երիտասարդների հետ, խելոք, գրագետ նոր սերունդի հետ, որոնք ո՛չ քաղաքականությունով են ուզում զբաղվել, ո՛չ իշխանություն են ուզում, ո՛չ մի բան: Իրենք շատ պարզ հարց են դնում»:

Aravot.am-ի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ռուսական լրատվամիջոցների աշխատանքը, Ստեփան Գրիգորյանը պատասխանեց՝ փայլուն. «Իրենք միշտ կեղծել են ճշմարտությունը, հիմա էլ հերթական անգամ կեղծում են: Հիմա ինչ անենք, այս է իրենց մասնագիտությունը սա է՝ կեղծելն է: Ես շատ զարմացած եմ, որ իրենք այդքան պրիմիտիվ են, որ հայերի հետ ավելի լավ է լավ լեզվով խոսել ու հայ ժողովուրդը միշտ էլ քո բարեկամը կլինի: Այս երեխաները այստեղ պայքարում են, խաղաղ միտինգներ են անում ո՛չ քար շպրտել, ո՛չ սխալ բառ ասել, ու իրենց այս ձեւի բան վերագրելն ամոթ է: Իրենք հենց դրանով փչացնում են մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, հենց ռուսական հեռուստաալիքները»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930