Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ համազեկուցողները զսպվածության կոչ են արել Երեւանի բողոքի ակցիաների բոլոր կողմերին

Հունիս 25,2015 18:04

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Աքսել Ֆիշերը և Ալան Միլը դիմել են Հայաստանի ոստիկանությանը, ինչպես նաեւ ցուցարարներին, որ նրանք ցուցաբերեն առավելագույն զսպվածություն, որպեսզի ապահովվի խաղաղ ցույցերի անարգել անցկացումը եւ չկրկնվեն հունիսի 23-ին տեղի ունեցած բռնությունները:

Նրանք ընդգծել են, որ խաղաղ ցույցեր իրականացնելու իրավունքը պետք է գերակշռի: Համազեկուցողները ողջունել են միջադեպի ընթացքում ձերբակալված անձանց ազատ արձակումը եւ «Ոչ թալանին» նախաձեռնության ու ոստիկանության միջեւ կայացած համաձայնությունն, որը թուլացրել է Երեւանում առկա լարվածությունը:

Միեւնույն ժամանակ, համազեկուցողները անհանգստություն են հայտնել այն պնդումների առնչությամբ, թե ոստիկանության կողմից չափից շատ ուժ է կիրառվել եւ ցուցարարների ցրելու ընթացքում լրագրողները հայտնվել են նպատակային թիրախի տակ: Նրանք ասել են, որ այս մեղադրանքները պետք է անկողմնակալ եւ թափանցիկ քննության առարկա դառնան:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930