Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանն ընդունել է Չեխիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը

Հունիս 25,2015 17:18

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Լյուբոմիր Զաորալեկի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը շնորհավորել է պարոն Զաորալեկին ՀՀ-ում Չեխիայի դեսպանության բացման առթիվ և հույս հայտնել, որ այն իր գործունեությամբ կնպաստի տարբեր ոլորտներում երկկողմ կապերի հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Հայաստանի և Չեխիայի միջև քաղաքական հարաբերությունների մակարդակը և կարևորել տնտեսության տարբեր ճյուղերում փոխգործակցության սերտացումն ու խորացումը: Կառավարության ղեկավարը կարևորել է նման փոխայցելությունների իրականացումը և համոզմունք հայտնել, որ դրանք նոր թափ կհաղորդեն երկկողմ կապերի ընդլայնմանը:

Միաժամանակ, զրուցակիցներն արդյունավետ են գնահատել ՀՀ վարչապետի՝ հունիսի սկզբներին Չեխիա կատարած պաշտոնական այցը, որի շրջանակում ձեռք են բերվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք պայմանավորվածություններ:

Խոսելով տնտեսական համագործակցության զարգացման մասին՝ կողմերը համոզմունք են հայտնել, որ առկա է համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման մեծ ներուժ: Դրա իրացման գործում վարչապետ Աբրահամյանը և Լյուբոմիր Զաորալեկը կարևորել են հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի և առևտրաարդյունաբերական պալատի ակտիվ գործունեությունը: Չեխիայի ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ մի խումբ չեխ գործարարներ հետաքրքրված են Հայաստանում տարբեր ծրագրերի իրականացմամբ, այդ թվում էներգետիկայի, շինարարության, սննդի արդյունաբերության և այլ ոլորտներում:

Լյուբոմիր Զաորալեկն, անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին, նշել է, որ Չեխիան պատրաստ է իր օժանդակությունը ցուցաբերել դրանց հետագա զարգացմանն ու խորացմանը:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին: Չեխիայի ԱԳ նախարարը կարևորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը, բացառապես բանակցային ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև հայ-չեխական հարաբերություններին առնչվող մի շարք այլ հարցեր ևս:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930