Հարգելի´ գործընկերներ,
Այսօր ես կցանկանամ խոսել չճանաչված պետությունների բնակչության կրթության իրավունքի մասին, որը մարդու իրավունքների հիմնարար մաս է: Այսօր փաստ է, որ չճանաչված պետությունների բնակչությունը զրկված է Եվրոպական կրթական ծրագրերին մասնակցելու հնարավորությունից:
Հիմք ընդունելով UNESCO-ի կողմից 1960 դեկտեմբերի 14-ին ընդունված կրթական ոլորտում խտրականությունների դեմ կոնվենցիան՝ կուզենայի Ձեր ուշադրությունը սևեռել ԼՂՀ բնակիչների՝ միջազգային կրթություն ստանալու անհնարինության հարցին, որը լրջագույն խոչընդոտ է տվյալ չճանաչված պետության բնակչության համար, ինչպես նաև խտրականություն է նրանց հանդեպ: ԼՂՀ իշխանությունները ստեղծել են բոլոր պայմանները բնակչության կրթական իրավունքի իրացման համար, սակայն ԼՂՀ տարածքից դուրս այդ մարդիկ հանդիպում են անլուծելի խնդիրների և խոչընդոտների:
Նշեմ, որ ԼՂՀ-ում 143.000 բնակչության առկայությամբ գործում են 219 դպրոց, 5 բարձրագույն ուսումնական հաստատություն: Ամփոփելով խոսքս նշեմ, որ ԼՂՀ ուսանողները դուրս են մնում Եվրոպական կրթական բարձրագույն համակարգից և չեն օգտվում Բոլոնյան գործընթացով երաշխավորված ծրագրերից:
Կարդացեք նաև
UNESCO-ի կոնվենցիայի համաձայն մարդու կրթական իրավունքը UNESCO-ի հիմնարար դրույթներից է, և ես ակնկալում եմ ԵԽԽՎ-ի աջակցությունն այս հարցում: Անդրադառնալով չճանաչված պետություններում ապրող մարդկանց կրթական իրավունքին՝ առաջարկում եմ վեհաժողովում ստեղծել աշխատանքային խումբ այս հարցով:
Մամլո հաղորդագրություն