Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Առաքելյան. «Փորձում են փոխզիջումային տարբերակով սոցիալապես անապահովներին պայքարից դուրս բերել»

Հունիս 25,2015 16:19

Այսօր կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշմանը, հայտարարել էր, թե նախագահի հետ խորհրդակցելով՝ կայացրել են որոշում, որով սոցիալապես անապահով շուրջ 150 հազար ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստի չափը բարձրացնել տարեկան 24 հազար դրամի չափով:

«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արամ Առաքելյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Կարող ենք միայն ենթադրություններ անել, թե իրենք միգուցե իրենց տրամաբանությամբ փորձում են պայքարից դուրս մղել սոցիալապես անապահովներին եւ ինչ-որ փոխզիջումային տարբերակով խնդիրը լուծել: Բայց մեր պահանջը հստակ է եւ մենք մեր հստակ քայլերից չենք շեղվելու՝ ինչ ուզում է լինի: Մեր պահանջն ուղղված է նախագահին կամ վարչապետին, որպեսզի որոշումը չեղարկվի, այլ ոչ թե կասեցվի, որ գինը մնա անփոփոխ, որովհետեւ այն սոցիալական վիճակները, որ առկա են հիմա, մեզ այդ ճոխությունները թույլ չեն տալիս: Ժողովուրդը նվազագույն աշխատավարձի գրեթե մեկ երրորդը տրամադրում է լույսի թանկացմանը, հատկապես ձմռան ամիսներին: Անգամ մի լուման կարող է որոշիչ լինել: Մենք մնում ենք անդրդվելի: Ոչ՝ անգամ 0,1 լումա թանկացմանը: Մեր կարգախոսը եղել է զրո լումա թանկացում, եւ մենք հասնելու ենք դրան մեր խաղաղ ցույցերի միջոցով՝ մեր ոստիկանների հետ միասին այն արդյունքին, որը դրել ենք»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930