Հոսանքի թանկացման դեմ բողոքի ակցիային այսօր կմիանան նաև արթիկցիները: Նրանք ժամը 18.00-ին պատրաստվում են հավաքվել Արթիկի կենտրոնական հրապարակում: Այս մասին Արթիկի բնակիչներն արդեն իսկ իրազեկում են լրատվամիջոցներին:
Նշենք, որ այսօր բողոքի դուրս կգան նաև Շիրակի մարզի երրորդ քաղաքում՝ Մարալիկում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ