Ադրբեջանի Ղազախի շրջանի սահմանագոտում գտնվել են անհետ կորած կրտսեր սերժանտներ Մուսա Սաբիր օղլի Մուսաեւի եւ Թուրալ Սահիբ օղլի Յոլչուեւի դիակները: ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին հարցրինք` վերջիններիս հետ 3-րդ զինծառայող չի՞ եղել: Ա. Հովհաննիսյանն ասաց, որ ադրբեջանցի 3-րդ զինծառայողը ավելի շուտ է վիրավորվել, ադրբեջանցիները կոծկում են իրականությունը:
Հայաստան հեռանալու նպատակով, ադրբեջանական պաշտոնական վարկածով` լեռնային, անտառապատ տեղանքում մոլորված ազերի 2 զինյալները պայթել են սահմանագոտու ականապատ տարածքում: Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հղում անելով այդ երկրի ՊՆ-ին` հայտնում է, որ 2 ադրբեջանցիների դիակները հայտնաբերվել են սահմանի հանդիպակած գոտում, այսինքն` հայկական տարածքում: Արծրուն Հովհաննիսյանը հերքեց այդ տեղեկությունը, ասելով, որ դեպքը կարող էր լինել չեզոք գոտում:
Ադրբեջանցի զինյալների դիակների հայտնաբերմանն աջակցել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Մենք ցանկացանք պարզաբանումներ ստանալ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուց: Զանգահարեցինք նրան, Ամատունին ասաց, որ այժմ հանդիպման է մասնակցում:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ