Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղրամյան պողոտայի ցույցերի հարցը հասավ ԵԽԽՎ

Հունիս 25,2015 15:19

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի լիագումար նիստում ընդունել է «Մամուլի պատասխանատվություն և էթիկա. փոխելով լրատվական միջավայրը» բանաձևը՝ հիմնված ուկրաինացի պատվիրակ Վոլոդիմիր Արիևի զեկույցի վրա:

Բանաձևով կոչ է արվում անդամ երկրների լրատվամիջոցներին ստորագրել էթիկայի վարքականոններ, ներդնել մամուլի օմբուդսմենի ինստիտուտը և մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան ընթերցողների դժգոհություններն ու դիտարկումները տեղ հասցնել:

Զեկույցի ներկայացումից հետո ազատ դեբատների ընթացքում ելույթ ունեցով ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա մտահոգություն հայտնեց, որ hայաստանյան հեռուստաընկերությունները վերահսկվում են ու մանրամասնեց. «Ցանկացած անկախ հեռուստաընկերության բացառումը հայաստանյան իշխանությունները արհեստականորեն կրճատել են տեխնիկապես հասանելի հաճախականությունների թիվը 18-ի: Հեռարձակող լրատվամիջոցների մեծամասնությունը պատկանում է գործող նախագահի փեսային, մնացածը փոխկապակցված են կառավարության կամ իշխող կոալիցիայի կուսակցությունների հետ»:

Լևոն Զուրաբյանը մտահոգություն հայտնեց, թե երկրի նախագահական ապարատը լրատվադաշտը պահում է խիստ վերահսկողության ներքո:

Լևոն Զուրաբյանը ԵԽԽՎ ամբիոնից հայտարարեց, թե գրաքննության երևույթը հայաստանյան լրատվադաշտում համատարած բնույթ է կրում, ուստի Վեհաժողովը քայլեր պետք է ձեռնարկի բազմակարծության և լրատվամիջոցների բազմազանության ապահովման համար՝ համաձայն բանաձև 1837-ի:

Այս մասին խոսելով՝ Լևոն Զուրաբյանը վեհաժողովին տեղեկացրեց մեկ օր առաջ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածը, երբ ոստիկանությունը ուժ է կիրառել լրատվամիջոցների ներկայացուցիչների և խաղաղ ցուցարարների նկատմամբ, որոնք պայքարում էին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ. «Կոտրել են լրագրողներ տեսախցիկները, 237 մարդ բերման է ենթարկվել: Միայն միջազգային կազմակերպությունների խիստ հայտարարություններից հետո հայաստանյան իշխանությունները նրանց բաց թողեցին: Չնայած բռնություններին ու ուժի գործադրմանը՝ ցույցերը դեռ շարունակվում են»:

Լևոն Զուրաբյանը կոչ արեց վեհաժողովին ինչպես որ հարկն է քննության առնել այս իրավիճակը և ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը համահունչ քայլեր ձեռնարկել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930