Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱԺ-ն հետաձգում է «Ոստիկանության գործելակերպը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը» թեմայով լսումները

Հունիս 25,2015 15:06

Հունիսի 8-ին ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ
ներքին գործերի եւ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի
մշտական հանձնաժողովները որոշել էին հունիսի 26-ին անցկացնել խորհրդարանական
լսումներ «Ոստիկանության գործելակերպը եւ մարդու իրավունքների
պաշտպանությունը» թեմայով:

Հաշվի առնելով վերջին իրադարձությունները եւ դրանց առնչությունը լսումների
թեմայի հետ՝ վերոնշյալ հանձնաժողովները հարցումներ են ուղարկել համապատասխան
մարմիններին եւ պաշտոնատար անձանց: Ստացված պատասխանները հնարավորություն կտան լսումների թեմայի շրջանակներում իրականացնել համակողմանի եւ արդյունավետ
քննարկումներ:

Ելնելով վերոգրյալից՝ հանձնաժողովներն անհրաժեշտ են համարում հետաձգել
նախատեսված խորհրդարանական լսումները:

Լսումների հետագա անցկացման մասին լրացուցիչ կտեղեկացվի:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930