Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ոստիկանները չէին ուզում ուտել ակտիվիստների պիցցան՝ կերած էլ ենք, խմած էլ ենք (Տեսանյութ)

Հունիս 25,2015 14:52

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում մի սփյուռքահայ ակտիվիստներին էր ուղարկել պիցցա եւ ֆրեշ հյութեր:

«Ոչ թալանին» շարժման անդամները որոշեցին մի քանի տուփ պիցցա էլ ոստիկաններին տանել, սակայն տարաձայնություն առաջացավ ակցիայի մասնակիցների միջեւ: Մի կին կտրականապես դեմ էր, որ ոստիկաններին պիցցա տան՝ «Գրողը ուտեն, ուտեն ուժեղանան, որ մեզ ծեծե՞ն»:

Շարժման անդամներից մեկը բացատրեց. «Ոչինչ, թող խփեն, մենք իրենց նման չենք»:

pizza (3) pizza (1) pizza (2)Պիցցան երբ հյուրասիրեցին ոստիկաններից մեկին, նա հրաժարվեց: «Սոված չե՞ք»,- հարցրեց ակտիվիստը, ոստիկանը վստահեցրեց, որ՝ ոչ: Նա հրաժարվեց նաեւ ակտիվիստների հյուրասիրած սառը սուրճից:

Մյուս ոստիկանները նույնպես հրաժարվեցին: Նրանցից մեկի խոսքերով՝ «Մերսի, լավ կերած էլ ենք, խմած էլ ենք, կուշտ ենք»: Միայն մի կին ոստիկան խոստացավ համտեսել պիցցաներից, բայց՝ ծառայությունից հետո. «Իմ փայը պահեք»:

Ոստիկանները բարի ախորժակ ասացին ակտիվիստներին: Վերջիններս, այնուամենայնիվ, մի քանի տուփ պիցցա եւ սուրճ թողեցին ոստիկանների մոտ:

Vostikan-1 Vostikan

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930