Այսօր կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշմանը՝ նշել էր երեք հիմնավոր պատճառներ: Վերջին տարիների սակավաջրություն, ատոմակայանի տուրբինի չպլանավորված կանգառ, երեք տարում ազգային արժույթի շուրջ 20%-ով արժեզրկում:
Բաղրամյան պողոտայում վարչապետի ելույթի այս հատվածի հրապարակային ընթերցման ժամանակ «Ոչ թալանին» հանրահավաքի մասնակից մի տիկին արձագանքեց. «Չորրորդ պատճառն էլ վարչապետի՝ Մոնումենտում գտնվող տունն է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ