Լրահոս
Օրվա լրահոսը

Իրականացվում են ճանապարհաշինական ծրագրեր

Հունիս 25,2015 13:59

Հիմք ընդունելով Երևան քաղաքի հատակագիծը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված վարկային համաձայնագրով իրականացվող քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի երկու տրանշներով նախատեսվող քաղաքային մայրուղու շինարարությունը, կառավարությունը Երևան քաղաքի և Արարատի մարզի Արգավանդի և Գետափնյայի գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչել է բացառիկ՝ գերակա հանրային շահ:  Որոշմամբ սահմանվում է Ասիական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերով հանրային մասնակցության և փաստաթղթերի բացահայտման կարգը: Կարգի պահանջը կատարելու նպատակով բնակիչների հետ անցկացվել են հանդիպումներ տեղում, ներկայացվել են սեփականության օտարման նպատակը, փոխհատուցման չափերի հաշվարկման մեթոդն ու ընդունման կարգը, միաժամանակ, տեղեկությունը տրամադրվել է նաև հեռախոսով:

Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման բանկի միջև 2015թ. մայիսի 11-ին ստորագրված «Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր» վարկային համաձայնագրին, որի համաձայն ՎԶԵԲ-ը ՀՀ-ին կտրամադրի 4 մլն ԱՄՆ դոլար վարկ: Ծրագրի նպատակն է Երևանում ունենալ էներգախնայող և անվտանգ արտաքին լուսավորության ցանց՝ աշխատանքն ավարտելով 2018թ. երկրորդ եռամսյակում:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930