Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյան. «Էդ ադրբեջանական նավթադոլարների օգտագործումը սրտխառնոց է սկսում առաջացնել»

Հունիս 25,2015 13:55

«Օրեցօր ազատ անկման մեջ գտնվող միջազգային վարկանիշն Ադրբեջանը փորձում է փրկել տարբեր միջազգային ատյաններում: Բայց ապարդյուն: Փորձում է արդարացնել իր ավտորիտար վարչակարգը: Դրա վառ օրինակներից էր ԵԽԽՎ-ի բանաձեւի փորձը»,- այսօր, Չեխիայի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը`պատասխանելով լրագրողներից մեկի հարցին:

Հիշեցնենք, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի լիագումար նիստում ձայների 140 «կողմ», 13 «դեմ», 8 «ձեռնպահ» հարաբերակցությամբ ընդունեց «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» զեկույցը: Նախապես այս զեկույցում տեղ էր գտել «Լեռնային Ղարաբաղի և յոթ այլ շրջանների գրավումը Հայաստանի կողմից» եզրույթը: Վերջնական տեքստում այդ եզրույթը փոխարինվել է «Վեհաժողովը քաջատեղյակ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին» ձևակերպումով:

«Ակնհայտ է դառնում, որ ադրբեջանական նավթադոլարների օգտագործումը սրտխառնոց է սկսում առաջացնել եւ մի շարք պատգամավորներ իրենց քննադատությունն ու անհամաձայնությունը հայտնեցին»,- հավելեց ՀՀ արտգործնախարարը` նկատելով, որ վաղուց ժամանակն է, որ Ադրբեջանը «նավթախավիարային վիրտուալ վիճակից վերադառնա իրական վիճակի»: Էդվարդ Նալբանդյանի կարծիքով, դա օգտակար կլինի առաջին հերթին Ադրբեջանի համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930