Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրահավաքի մասնակիցները կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանի ելույթն ընդունեցին ծիծաղով

Հունիս 25,2015 13:49

Բաղրամյան պողոտայում գտնվող «Ոչ թալանին» շարժման մասնակիցները հրապարակավ ընթերցեցին կառավարության այսօրվա նիստում Հովիկ Աբրահամյանի ելույթի տեքստը, որում վարչապետը հիմնավորել է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման պատճառները, նշել ազգաբնակչության սոցիալապես  անապահով խմբի համար սուբսիդավորման աջակցության որոշման մասին կազմած նախագծի մասին, որն այսօր մտցվեց օրակարգ:

Վարչապետի ելույթի այն հատվածները, որտեղ նա հիմնավորում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշում կայացնելու  օբյեկտիվ պատճառները, շարժման մասնակիցներն ընդունեցին ծիծաղով ու «Որոշողը մենք ենք» վանկարկելով՝ մեկ անգամ եւս վերահաստատեցին, որ պայքարը չեն դադարեցնելու՝ մինչեւ հասնեն իրենց պահանջի արդարացի լուծմանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930