Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն կոչ է անում լրատվամիջոցներին էթիկական վարքականոններ ընդունել

Հունիս 25,2015 13:39

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի լիագումար նիստում ընդունել է «Մամուլի պատասխանատվություն և էթիկա. փոխելով լրատվական միջավայրը» բանաձևը՝  հիմնված ուկրաինացի պատվիրակ Վոլոդիմիր Արիևի զեկույցի վրա:

Վեհաժողովը մտահոգված է, որ սրընթաց փոփոխությունների դարաշրջանում լուրջ մարտահրավերներ են նետված լրատվադաշտին: Ուստի բանաձևով կոչ է արվում անդամ երկրների լրատվամիջոցներին ստորագրել էթիկայի վարքականոններ, ներդնել մամուլի օմբուդսմենի ինստիտուտը և մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան ընթերցողների դժգոհություններն ու դիտարկումները տեղ հասցնել:

Ըստ Վեհաժողովի` այդ դեպքում հնարավոր կլինի երաշխավորել լրատվամիջոցի որակյալ արտադրանքը, անհրաժեշտության դեպքում ուղղել սխալները և հաշվետու լինել հանրության առաջ:

Վեհաժողովը կարևորում է նման ինքնակարգավորման ինստիտուտների կայացումը, որի շնորհիվ լրատվամիջոցը կկարողանա հնարավորինս խուսափել պետական և այլ սեկտորների ազդեցությունից:

ԵԽԽՎ-ն լրատվամիջոցներին նաև կոչ է անում զերծ մնալ ատելության խոսքի և ռասիզմի տարածումից:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930