Լրահոս
Օրվա լրահոսը

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում

Հունիս 25,2015 13:34

Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Հունիսի 26-27-ին շրջանների զգալի մասում, 28-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ. արագությամբ:

Հունիսի 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 26-ին կնվազի 3-4 աստիճանով, 28-30-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

25_06_2015_1

Երևանում`

Հունիսի 26-27-ի գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Հունիսի 28-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն, 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

25_06_2015_2

Երևանի հունիսի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

o    Օդի առավելագույն ջերմաստիճան`   37.10C (1985 թ.)

o    Օդի նվազագույն ջերմաստիճան`      11.20C (1988 թ.)

o    Օդի միջին օրական ջերմաստիճան`  24.20C

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930