Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնիրավչություն՝ Մաշտոցի զինկոմիսարիատում՝ զորակոչիկի նկատմամբ. ՊՆ հանձնաժողովում բարկացան (Տեսանյութ)

Հունիս 25,2015 13:24

2015-ի ամառային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության եւ օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում եւ բողոքներում բարձրացված հարցերի քննարկման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով: Այսօր հանձնաժողովի առաջին նիստում քննարկվեցին մի շարք ծնողների եւ զորակոչիկների բողոքներ:

Zinakoch

Զորակոչիկ Էրիկ Հակոբյանը, որը տեսողական լուրջ խնդիրներ ուներ՝ -6 եւ -4, հանձնաժողովի անդամներին չկարողացավ փաստաթղթավորված ներկայացնել իր առողջական վիճակի մասին գործի փաստաթղթերը: Նա պատմեց, որ Մաշտոցի զինկոմիսարիատում իր գործը չեն տվել՝ պատճառաբանելով, որ հրաժարվել է բանակ զորակոչվելու ծանուցագրի տակ ստորագրել: Զորակոչիկը գրել է, որ հրաժարվում է ծանուցումից, քանի որ պետք է բողոքարկի: Իր դիմումին ընթացք չեն տվել»:

Հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը բարկացավ՝ սա ինքնիրավչություն է, ինքն իրեն որոշում է կայացրել: Նրա խոսքերով՝ «Մաշտոցի զինկոմիսարիատում խախտում են Սահմանադրությունը՝ բիրտ, կոպիտ ձեւով՝ պայմանավորելով ինչ-որ պահանջներով: Դա ի՞նչ կապ ունի մեկը մյուսի հետ»: Նա հորդորեց, որ Էրիկ Հակոբյանը դիմում գրի, որտեղ մանրամասն պատմի, թե ինչ դիմում են գրել եւ ինչ են պատասխանել. «Հասկանանք, սա ի՞նչ ինքնիրավչություն է, որ Մաշտոցի զինկոմիսարիատում թույլ են տալիս:

Termur

Հանձնաժողովի անդամներից մեկը՝ Արեն Սարգսյանը, տեղում զանգեց Մաշտոցի զինկոմիսարիատ: Նրանք արդարացան, որ գործն իրենց ձեռքի տակ չէ, քննչականում է: Գեղամ Հարությունյանը չընդունեց այդ բացատրությունը. «Միանշանակ, սա խաղ է: Ես լավ հասկանում եմ՝ ինչ է եղել, ուրբաթ օրը դիմում է ներկայացրել այս մարդը, երկուշաբթի օրը վերցրել են, գործն ուղարկել են Քննչական: Գրություն թող ուղարկեն Քննչական, ինչի՞ են գործն ուղարկում, զորակոչի ժամկետը վերջացե՞լ է, որ գործն են ուղարկում: Չէ, այստեղ ակնհայտ, ժողովրդի լեզվով ասած՝ պրինցիպ ընկնելու խնդիր կա: Այնուամենայնիվ, ուրբաթ դիմում է ներկայացվել, իրենք ձեռքի տակ ունեցել են գրավոր դիմումը»:

Զորակոչիկը պնդեց, որ երբ ինքը դիմում է ներկայացրել, իր գործը  հաստատ զինկոմիսարիատում է եղել, քանի որ գործի մեջից թուղթ են հանել եւ տվել իրեն:

Zorakocha-2 Zorakocha-3

Ըստ Գեղամ Հարությունյանի, եթե հետազոտական ակտ չունեն իրենց ձեռքի տակ, ուստի չեն կարող Էրիկ Հակոբյանի դիմումը քննարկել. «Մեր համար բացարձակապես անընդունելի է, որ երբ պայմանավորում են հետազոտական ակտի պատճենի կամ կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշման պատճենի տրամադրումը ծանուցագիրը ստորագրելու հետ»:

Ի վերջո, հանձնաժողովը որոշեց այդ մասին տեղեկացնել անմիջապես պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ ասելու, որ այդ հին արատավոր գործելակերպը դեռ շարունակվում է. «Դա սահմանադրական իրավունք է: Քաղաքացին իրավունք ունի տեղյակ լինելու պետական մարմիններում իրեն վերաբերող տեղեկություններին: Որեւէ պաշտոնյայի հրամանով չի կարող դա կասեցվել: Այն, ինչ տեղի է ունեցել, ինքնիրավչություն է, ինքն իրեն լիազորություններ է վերապահել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930