Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Մելքումյան. «Միշտ էլ պետք է բանակցել» (Տեսանյութ)

Հունիս 25,2015 13:18

«Այս փուլում կասեցման որոշումը կարող է կայացնել միայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը»,- հունիսի 25-ին «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանը, ասաց ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Սակայն նա հավանական չի համարում, որ ՀԾԿՀ-ն իր որոշումը կփոխի: Միքայել Մելքումյանը ավելի հավանական է համարում բուֆերային գումարի միջոցով խնդիրը մեղմացնել, որը կառավարության խնդիրն է. «Ինչպե՞ս պետք է հիմնավորի, որ իր որոշումը փոխում է: Եթե ինքը մի շաբաթ առաջ որոշում է կայացրել, եւ իր կարծիքով՝ համակողմանի վերլուծել է, հիմա անունն ի՞նչ դնի»:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ ցուցարարները մերժել են Սերժ Սարգսյանի հետ բանակցելու առաջարկը՝ Միքայել Մելքումյանն ասաց, որ բանակցությունը դրական է համարում. «Անպայման պետք է երկխոսել, անպայման պետք է խոսել: Այդ խոսակցությունը կարող է լինել համալիր բնույթի, կարող է մասնագիտական մաս ունենալ, կարող է սոցիալական մաս ունենալ: Այսինքն՝ միշտ էլ պետք է բանակցել, ես դրական եմ համարում: Ուղղակի պետք է բանակցություններն արդյունք տան: Ի վերուստ ասել, թե այդ բանակցություններն անիմաստ են, չենք բանակցում, որովհետեւ արդյունք չկա, դրա հետ համամիտ չեմ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930