«Կենդանի պատի» նախաձեռնությունն ավելի շատ հիշեցնում էր շոու, որտեղ մասնակիցներից յուրաքանչյուրն իր անձնական խնդիրն էր լուծում։
… Եթե այսքանից հետո դեռ հարցականներ մնացին, պարզաբանենք՝ ընդդիմադիրի քողի տակ հանդես եկող պատգամավորներից մի քանիսն իր կուսակցությունը կամ արդեն հիմնել է, կամ ցանկանում է հիմնել (գրպանային, կառուցողական, ինստիտուցիոնալ ընդդիմության շրջանակներում), եւ «կենդանի պատ» դառնալը լավ առիթ էր ինքնագովազդի համար (մանավանդ որ ոմանք նաեւ իրենց նախագահի թեկնածու են կարծում եւ որոշել են արդեն իսկ սկսել քարոզարշավը):
ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն եւս փորձում են ընդդիմադիր ձեւանալ եւ համեմատաբար «անշառ» միջոցառումներին, որտեղ չկա իշխանափոխության, Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ, հայտնվել առաջին գծերում, «կանգնել ժողովրդի կողքին» (չմոռանալով սելֆի անել), դե իսկ ՀՅԴ-ի դեպքում ամեն ինչ պարզ է. սահմանադրական փոփոխությունների հարցում Սերժ Սարգսյանի հետ կոնսոլիդացված այս ուժի ներկայացուցիչները երեկ ցուցարարներին համառորեն համոզում էին ընդունել Սերժ Սարգսյանի առաջարկն ու հանդիպել նրա հետ (ինչպես հայտնի է՝ երբ հունիսի 22-ին ցուցարարները երթով շարժվեցին Բաղրամյան պողոտա, Սերժ Սարգսյանը՝ որպես իրավիճակի լուծում, առաջարկել էր հանդիպել ցուցարարներից կազմված 5 հոգանոց խմբի հետ ու քննարկել իրավիճակը, սակայն երիտասարդները մերժել էին): Ի վերջո, դաշնակները հանդիպումների ու քննարկումների լավ փորձ ունեն:
Արման ԳԱԼՈՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում