Լրահոս
Օրվա լրահոսը

Կարող է վրա հասնել մի պահ, երբ «Ոչ թալանին» նախաձեռնությունը չի կարողանա վերահսկել իրավիճակը. «Հայոց աշխարհ»

Հունիս 25,2015 12:40

Պահանջը, որ առաջադրում են ցուցարարները, սկզբունքորեն անփոփոխ է՝ վերանայել, ավելի ճիշտ՝ չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ ՀԾԿՀ որոշումը: Բայց միաժամանակ նկատելի է, ու իրադարձություններին հետեւող մի շարք վերլուծաբաններ, քաղաքագետներ են դա արձանագրում, այս բողոքի ցույցը կազմակերպչական ու առաջնորդական որոշակի խնդիրներ ունի:

Մինչեւ մի որոշակի պահը, երբ ցուցարարների թիվը, ասենք, մի քանի հարյուր կամ անգամ 1-2 հազար է, «Ոչ թալանին» նախաձեռնության երիտասարդները կարողանում են քիչ թե շատ վերահսկել իրավիճակը: Սակայն կարող է վրա հասնել մի պահ, երբ նրանք ուղղակի չկարողանան դա անել՝ ցուցարարների խիստ մեծաթիվ լինելու հետ կապված:

Առավել եւս, որ ակնհայտորեն կան որոշակի շրջանակներ, որոնք կցանկանային ընդհանուր եւ մեծ հաշվով՝ սոցիալական այս դժգոհության ալիքն ուղղել դեպի այլ կողմ կամ կողմեր՝ սկսած հակաիշխանական կոչերից ու գործողություններից, վերջացրած զուտ արտաքին-քաղաքական խնդիրներին վերաբերող ինչ-ինչ շեշտադրումներով:

Էլ չենք խոսում տարատեսակ անհավասարակշիռ անձանց ու նաեւ հնարավոր սադրիչների մասին: Եվ այս տեսանկյունից իսկապես կարեւոր է, որ թե՛ ցույցի ցանկացած մասնակից, թե՛ նախաձեռնողներն առավելապես զգոն եւ աչալուրջ լինեն՝ թույլ չտալու համար այնպիսի երեւույթներ, որոնք կարող են բախումնային իրավիճակների տեղիք տալ:

Այս առումով, իհարկե, ողջունելի է, որ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներից Վաղինակ Շուշանյանը հայտարարեց, թե ցույցը այսպես ասած «մայդանի» վերածել իրենք թույլ չեն տա: Առավել եւս ողջունելի է նախաձեռնության ներկայացուցիչ Մաքս Սարգսյանի հայտարարությունն ու ցուցարարներին ուղղված կոչը, որ քարեր, հարվածելու համար պիտանի փայտեր կամ նման այլ առարկաներ ունեցող կամ հավաքող մարդկանց ֆիքսեն, կանխեն որպես սադրիչների, ոստիկանների ուշադրությունը հրավիրեն նման կասկածելի անձանց վրա:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930