Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է զգույշ լինել. բա որ հանկարծ իսկականից գունավոր հեղափոխություն լինի. «Չորրորդ իշխանություն»

Հունիս 25,2015 12:27

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանն ուժայիններին ու քաղաքացիական հագուստով «բաշիբոզուկներին» հրամայեց «տոռմուզ տալ»։ Հիմնական պատճառը, կարծում ենք, վախն էր։ Վախը՝ պայմանավորված անորոշությամբ եւ ինֆորմացիայի պակասով։

Նա ակնհայտորեն չհասկացավ (եւ մինչեւ հիմա էլ չի հասկանում), թե հատկապես ինչի հետ գործ ունի։ Դա ինքնաբուխ սոցիալական ընդվզո՞ւմ է, լավ կազմակերպված ապստամբությո՞ւն, թե՞ գունավոր հեղափոխություն։ Առաջին օրվա նրա որոշումը՝ ամենադաժան մեթոդներով ջարդել ցույցը, իր տեսանկյունից միանգամայն տրամաբանական էր. «դե հիմա ջահելներ են, մի լավ կվախեցնենք՝ կանցնի-կգնա»։

Բայց հաջորդ օրը ցուցարարների թիվը եռապատկվեց (սա իսկապես արտառոց երեւույթ էր Հայաստանի համար), ու այստեղ, ինչպես հեքիաթներում են ասում, «թագավորի տղան մատը կծեց» ու ասաց պահո՜… Եվ իսկապես էլ՝ ըստ նրա, պետք է զգույշ լինել. բա որ հանկարծ իսկականից գունավոր հեղափոխություն լինի՞։ Հայաստանն էլ, թարսի պես, աշխարհագրորեն արաբական աշխարհին ավելի մոտ է, քան Ուկրաինային, հետեւաբար՝ իրեն կարող է բաժին ընկնել ոչ թե Յանուկովիչի, այլ Մուբարաքի (մեղմ ասած) ճակատագիրը։ Ռուսաստանն էլ այնտեղից է համարյա բաց տեքստով պարտադրում «գտնվել ուժեղ եւ ընդունել կոշտ ու ոչ պոպուլյար որոշումներ», այսինքն՝ ուժ կիրառել, ինչը Սերժ Սարգսյանին ստիպում է երկմտել. «կա, չկա՝ մի բան կա»։

Չէ՞ որ միանգամից չես կարող հասկանալ՝ ռուսներն իսկապե՞ս գունավոր հեղափոխության հոտ են առել, թե՞ գիտակցաբար բլեֆ են անում, որպեսզի ինքը, վախենալով կորցնել աթոռը, դիմի կոշտ քայլերի եւ դրանով իսկ սպասարկի ռուսական պետական ընկերության տնտեսական շահերը։

Ու տեսեք, թե ինչ վարպետորեն են բլեֆ անում՝ ռուսական լրատվամիջոցներից մեկը մի ամբողջ ռեպորտաժ էր տարածել այն մասին, որ այս ամենի թիկունքում Կոնգրեսն է։ Ռուսները լավ հոգեբաններ են ու լավ գիտեն, թե ամենաշատը ումից է վախենում Սերժ Սարգսյանը:

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930