Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն պահանջում է անդամ երկրների ԶԼՄ-ներին ներկայացնել սեփականատերերին ու ֆինանսական աղբյուրները

Հունիս 25,2015 12:19

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը(ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի լիագումար նիստում ընդունեց ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության անդամ Գյուլսուն Բիլհեղենի «Լրատվամիջոցների սեփականատերերի մասին տեղեկատվության թափանցիկության բարձրացում»  զեկույցը եւ բանաձեւը: Փաստաթղթով պահանջվում է անդամ երկրներին վերանայել իրենց երկրներում գործող օրենսդրությունը, որպեսզի ապահովվի ԶԼՄ-ների սեփականատիրոջ, ֆինանսական աղբյուրների վերաբերյալ տեղեկատվության թափանցիկությունը:

Փաստաթղթում ամրագրված է, որ հանրությունը պետք է բավարար տեղեկություն ունենա տվյալ ԶԼՄ-ի սեփականատիրոջ, խմբագրական կազմի, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրի վերաբերյալ:

Համաձայն փաստաթղթի` այս տեղեկատվությունը պետք է ներկայացվի լրատվամիջոցների անկախ ազգային մարմնին:

Պատվիրակները ընդգծեցին, որ լրատվամիջոցի սեփականատիրոջ մասին տեղեկատվության թափանցիկության ապահովումը թույլ կտա, որպեսզի հանրությունն արժևորի և վստահ լինի այն տեղեկատվության, կարծիքների հավաստիության մեջ, որը տարածում է տվյալ լրատվամիջոցը:

Վեհաժողովը պահանջել է Նախարարների խորհրդին զարգացնել այս ոլորտում եվրոպական չափանիշները և թափանցիկությունը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930