Այսօր կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը քննարկելով ոստիկանության կարգապահական հանձնաժողովում հասարակական կազմակերպությունների ընդգրկման հարցը, նշեց, որ այս հանձնաժողովը կքննարկի նաեւ Բաղրամյան պողոտայում վաղ առավոտյան բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանների գործողությունները, քանի որ ծառայողական քննություն է սկսվել, պարզելու թե որքանով են իրավաչափ եղել ոստիկանների գործողություններն այդ օրը:
«Հասարակությունն ակնկալում է օբյեկտիվ, թափանցիկ քննություն, հանձնաժողովն այս հարցում անելիք ունի»:
Վարչապետն անդրադառնալով բողոքի ակցիայի մասնակիցների գործողություններին՝ փողոցներ փակելու, երթեր անելուն, ապա ասաց, որ «նման ոճը որեւէ հաջողության չի բերի» եւ որ չի կարելի խոչընդոտել մյուս քաղաքացիների ազատ տեղաշարժին. «Փողոցը փակելը հակասում է մեր սահմանադրությանն ու օրենքներին»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ