Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Որ բռնկվում եմ՝ խփում եմ». զորակոչիկը հիմքեր է ներկայացնում՝ բանակից ազատվելու. (Տեսանյութ)

Հունիս 25,2015 12:15

2015-ի ամառային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության եւ օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում եւ բողոքներում բարձրացված հարցերի քննարկման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով: Այսօր հանձնաժողովի առաջին նիստում քննարկվեցին մի շարք ծնողների բողոքներ:

Ara_Almasatyan

Արա Ալմաստյան

Զորակոչիկներից մեկը` Արա Ալմաստյանը հանձնաժողովի անդամներին պատմում էր, որ շուտ է բռնկվում: Մասնագետը հարցրեց՝ ի՞նչ ես անում, որ բռնկվում ես: Նա պատասխանեց. «Խփում եմ»: Թե ում է խփում՝ պարզ չէր: Ըստ մասնագետի, երբ առիթ է լինում, բոլորն էլ բռնկվում են: Մարդ կա՝ ապակի է կոտրում, մարդ կա՝ կարմիր գույնի հեղուկ պիտի տեսնի, որ հանգստանա:

Ըստ զորակոչիկի մոր՝ Սաթենիկ Ալմաստյանի դիմումի, տղան նյարդային խնդիրներ ունի, որոնք ուղեկցվում են մկանների ակամա շարժումներով, ունի գլխացավեր եւ խնդրում են ուղարկել լրացուցիչ հետազոտման եւ բուժման:

Զորակոչիկի տատը նույնպես հանձնաժողովի անդամներից խնդրում էր, որ բուժում ստանա եւ գնա ծառայության:

Հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանն ասաց, որ նա պիտանի է ծառայության, ի՞նչ կարիք կա: Ըստ նրա, եթե դա այն աստիճանի արտահայտված լիներ, որ ազդեր սրտի, արյան շրջանառության վրա, դա այլ հարց կլիներ, բայց տվյալ դեպքում թույլ արտահայտված է:

Տղան ասաց, որ գիշերները վատ է քնում: Իսկ հանձնաժողովի անդամները կատակեցին. «Ինչի՞, երեւի խիղճդ տանջում է, ուզում ես շուտափույթ գնաս բանակ, դրանից է»:

Հոգեբան Խաչատուր Գասպարյանը որոշեց առանձին զրուցել զորակոչիկի հետ, հասկանալու, թե ինչ կարգի նյարդային խնդիրներ ունի նա: Զրուցելուց հետո հոգեբանն ասաց, որ նեւրոզ չի ձեւավորված, բայց կպչուն մտքեր ունի: Նա հորդորեց ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ զորակոչիկի եղբայրը հենց հիմա հոգեբուժարանում բուժօգնություն է ստանում, դա թույլ է տալիս ավելի ուշադիր լինել. «Այդ գործոնը վախեցնող է, որ եղբայրը հոգեբուժարանում է»:

Բժիշկն ասաց, որ քանի որ զորակոչիկը գործ ունի զենքի հետ, պետք է հարաբերվի նաեւ մյուս ընկերների հետ, ուստի լավ կլինի նորից հետազոտվի:

Հանձնաժողովը միջնորդեց Գյումրիի զինկոմիսարիատին, որ Արա Ալմաստյանին հոգեբուժական հետազոտության ենթարկեն մասնագիտացված կլինիկայում՝ հաշվի առնելով, որ կա ժառանգական գործոնը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930