Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աշխարհաքաղաքական խնդիր է՝ հաշվի առնելով, թե ով է ՀէՑ-ի սեփականատերը. «168 ժամ»

Հունիս 25,2015 11:58

Որքան էլ չհավատանք ու չվստահենք ՀԾԿՀ-ին, փաստ է, որ Հայաստանի էլեկտրական ցանցերը կանգնած են սնանկացման շեմին։ Ու առանց լրացուցիչ ֆինանսավորման՝ չեն կարող նորմալ շարունակել իրենց գործունեությունը։ Կարճ ասած՝ ՀԷՑ-ին փող է պետք, շատ փող։

Իսկ որտեղի՞ց պետք է գոյանա այդ փողը։ Տեսականորեն կա 3 հնարավոր աղբյուր։ Առաջին աղբյուրը վարկերն են, սակայն դա հակառակ էֆեկտն է տալու։ Պարտքով պարտք փակելը կործանում է թե անհատներին, թե՛ ընկերություններին։

Երկրորդ աղբյուրը սակագնի բարձրացումն է, որն էլ հենց մեր դեպքում ընտրվեց։

Սակայն կա նաև երրորդ աղբյուրը՝ որոշակի մարդիկ կամ մարդկանց խումբ։ Խոսքը վերաբերում է այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ ղեկավար պաշտոններ են զբաղեցրել ՀԷՑ-ում, և պետական այն պաշտոնյաներին, որոնք վերահսկել են այդ ոլորտը։ Այս մարդիկ, առանց չափազանցության, դոլարային միլիոնատերեր են։ Ոմանք՝ մուլտիմիլիոնատերեր։ Այսինքն՝ երկար տարիներ գրպանվել են աստղաբաշխական գումարներ։ Ու գրպանվել են ոչ թե՝ մասնավոր ընկերությունից, այլ՝ բոլորիցս։ Մի խոսքով՝ երրորդ տարբերակն այդ մարդկանց «դոսյեները» մանրամասն ուսումնասիրելն է և ՀԷՑ-ի վնասները նրանց հաշվին փակելը։ Սա արդեն տնտեսական հարց չէ, սա կոնկրետ իրավական ոլորտին առնչվող հարց է։

Բայց այստեղ էլ այլ խնդիր կա։ Հասարակությունը, ինչպես որ չի վստահում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, այնպես էլ չի վստահում ՀՀ դատաիրավական համակարգին (Ոստիկանությանը, ԱԱԾ-ին, Դատախազությանը և այլն): Հայաստանը փոքր երկիր է, կես ժամում կարելի է պարզել, թե ով որքան է յուրացրել էլեկտրաէներգիայի գումարներից։ Սակայն ոչ ոք չի հավատում, որ անգամ «միջին տրամաչափի» գանձագողերը պատասխանատվության կենթարկվեն։

Եթե ամփոփենք, հասարակությունը չի վստահում պետական կառույցներին։ Պետությանը։ Իսկ սա արդեն կոնկրետ քաղաքական խնդիր է՝ անկախ նրանից, թե պայքարն ով է առաջնորդում, և կոնկրետ ինչ խնդիր է դրված։ Ավելին, շատ խորանալու դեպքում կարող է պարզվել, որ աշխարհաքաղաքական խնդիր է՝ հաշվի առնելով, թե ով է ՀէՑ-ի սեփականատերը։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930