Ռուս փորձագետ, հրապարակախոս Դենիս Դվորնիկովը խիստ քննադատության է ենթարկել Ռուսաստանի լրատվամիջոցներին Երեւանում հունիսի 23-ի լուսադեմին ոստիկանների կողմից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունների մասին «պարանոիկ հրապարակումների եւ սյուժեների համար»: Այս մասին հաղորդում է «Novostink.ru »-ը:
«Եթե յուրաքանչյուր ցույցի հետեւում տեսնենք «ԱՄՆ-ի ձեռքը», կստացվի տհաճ սեւ-սպիտակ ֆիլմ վատ ավարտով: Ցանկանում եմ ներողություն խնդրել Երեւանի բնակիչներից եւ ամբողջ Հայաստանից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ցուցարարների արդար բողոքի մասին ռուսական ԶԼՄ-ների պատրաստած պարանոիկ հրապարակումների եւ սյուժեների համար»,- մասնավորապես ասել է նա:
Նրա խոսքերով՝ ցանկացած հակամարտության ընթացքում հայտնվում են քաղաքական ուժեր, որոնք պատրաստ են դա օգտագործել իրենց շահերի համար: «Սակայն պետք չէ պատճառը խառնել կողմնակի ազդեցության հետ: Դա վիրավորական է»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ