Անվտանգության եւ միջազգային հարաբերությունների գերմանական ինստիտուտի փորձագետ Ուվե Հալբախը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին, Ադրբեջանի կողմից տարվող ագրեսիվ քաղաքականությանը, պատերազմի քարոզչությանը` նկատեց. «Կարծում եմ՝ արտաքին խաղացողները արդյունավետ միջոցներ չունեն կարգավորման հարցում, դա կախված է հակամարտության կողմերի ներքին իրավիճակներից:
Բացի այդ, մենք ականատես ենք կոնֆլիկտի ռազմականացման աճին: Ավելի մեծ ծավալով, իհարկե, զինվում է Ադրբեջանը` շարունակ բազմապատկելով իր ռազմական բյուջեն, բայց հայկական կողմը նույնպես զինվում է: Սա վտանգավոր իրավիճակ է, որովհետեւ որեւէ այլ հակամարտություն հետխորհրդային տարածքում չունի այսքան ռազմականացվածության աստիճան, որքան Ղարաբաղյան հակամարտությունը»:
«Առավոտ» օրաթերթ
24.06.2015