Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Նազարյանը՝ Սերժ Սարգսյանի հանձնարարականի մասին. «Ժողովուրդ»

Հունիս 25,2015 11:16

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենք էլեկտրաէներգիայի սակագնի հետ կապված իրենց որոշումը կայացրել են, այն հրապարակել են ու ավելացնելու ոչինչ չունեն։

– Այսինքն՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բացառո՞ւմ է թանկացման որոշման չեղարկումը։

– Նրանց պահանջը կատարելու համար պետք է աղբյուրը ցույց տաք, թե ինչի հաշվին մենք կարող ենք նվազեցնել, կա՛մ դա պետք է լինի սպառողի հաշվին, կա՛մ պետք է լինի արտոնյալ երկարաժամկետ վարկի հաշվին, կա՛մ էլ պետք է լինի բյուջեի սուբսիդավորման հաշվին, ուրիշ տարբերակ չկա։ Մենք մեր գործառույթի շրջանակում մեր աշխատանքը կատարել ենք, հրապարակել ենք, որից առաջ բազմաթիվ լսումներ ենք իրականացրել եւ ներկայացրել ենք մեր մասնագիտական դիրքորոշումը, մնացածի մասով ես իրավասու չեմ պատասխանել։

– Տեղեկություններ կան, որ Սերժ Սարգսյանը որոշել է Ձեզ հանձնարարել կասեցնել թանկացման որոշումը, նման բան կա՞։

– Նման հանձնարարական չի կարող լինել, քանի դեռ ես պաշտոնական գրություն չունեմ, որ աղբյուրը ցույց կտա, թե ինչի շնորհիվ պետք է սակագինը նվազեցվի, առանց դրա համակարգը կհայտնվի ծայրագույն վիճակի մեջ։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Կարեն says:

    ՑՈՒՅՑ ԵՄ ՏԱԼԻՍ 6,93 ԴՐԱՄԻ ԱՂԲՅՈՒՐԸ: Աղբյուրը՝ ՀԷՑ-ի շահույթն է, որի շնորհիվ, իմիջիայլոց, արդեն փակել է պարտքի մի մասը: (ընդ որում այդ 6,93 դրամի հաշվարկը խիստ կասկածելի է: Իսկ դա ստուգելու համար պետք է անցկացնել բիզնես (մենեջմենթի) աուդիտ, ոչ թե “ֆորմալ” հաշվապահական աուդիտ: Այսինքն պետք է ստուգել ծախսերի արդարացված լինելը, գները, ատկատները, և այլն)

  2. Աբրահամյան says:

    Այս մարդը իր տեղը չի զբաղեցնում: Նա չի հասկանում ոչ արտադրությունից և ոչ էլ տնտեսությունից: Պետք է կարողանալ գործընթացները կանխատեսել ու կառավարել և ոչ թե անընդհատ բարձրացնել սակագները: Դա ամենահեշտ ու անպատվաբեր ճանապարհն է, որի պատճառով ազգը դառնում է գաղթական: Ամոթ է, կան շատ լավ մասնագետներ ու պետք է օգտագործել այդ հնարավորությունները և փակել գողության ու կոռուպցիայի ճանապարհը:

  3. Զարզանդ says:

    Հիմա հասկացար Ռոբերտիկ որտեղ է աղբյուրը։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930