Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյան. «Բայց ինչքա՞ն կարելի է Բաղրամյանը փակել». «Հայկական ժամանակ»

Հունիս 25,2015 11:11

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ խոսել է էլէներգիայի թանկացման դեմ սկսված պայքարի եւ առաջիկա հնարավոր զարգացումների մասին:

– Դուք ասացիք, որ ոստիկանները շատ բարեկիրթ էին, բայց մոռանում եք նախորդ օրվա լուսադեմի դեպքերը:

– Նախորդ օրը իրավիճակն արդեն անկառավարելի էր դառնում։ Ի՞նչ է նշանակում գնանք նախագահական նստավայր, կաթվածահար անենք ամբողջ տրանսպորտը։ Գնացին մարդու դուռը, մարդը ասում է՝ եկեք հանդիպենք, ասում են՝ չենք հանդիպում։ Բա ի՞նչ եք ուզում, որ գնացել եք նախագահական։ Այսօր էլ ճանապարհները փակում են, արդեն կարգազանցներ են այդ մարդիկ, բայց ոստիկանները համբերատար սպասում են։ Բայց ինչքա՞ն կարելի է Բաղրամյանը փակել, մյուս օրը Մաշտոցը, հետո՝ Տիգրան Մեծը։ Եվ այսպես են սկսվում այն իրավիճակները, որ մեր հարեւան երկրում եւ այլ երկրներում եղել են։ Այս ճանապարհն է լինում, եթե ժամանակին չեն կանխում։ Ոստիկանությունը իր պարտականությունը չկատարե՞ր։ Այդ տղաները շատ լավ մարդիկ են, զգում եմ, որ մաքուր, ազնիվ, իրենց սոցիալական խնդիրն են կարգավորում եւ ուղղորդված չեն։ Բայց կան ուղղորդվածներ, որոնք վտանգավոր են։ Եթե նրանք ցանկանան որեւէ բան ընկալել կամ բանակցել, ինձ թվում է, իշխանությունները պետք է որոշում կայացնեն։ Որոշումը ինչպիսի՞ն կլինի՝ միանձնյա չեմ կարող պատասխանել։

– Իսկ որ ասում եք՝ եթե մնան, բանակցությունների չգնան, վտանգավոր կարող է լինել, ի՞նչ նկատի ունեք։

– Վտանգավոր այն իմաստով, որ անհասկանալի, անորոշ իրավիճակ են ստեղծում, մարդկանց ավելորդ կոչերով ներգրավում են եւ առիթից շատ օգտվողներ ու սադրիչներ կարող են լինել. վտանգը հենց դրա մեջ է, որ կարող է աննախադեպ դեպքեր լինեն։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930