Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական քարոզչամեքենայի վայնասունը ցնդաբանության պես մի բան է թվում. «Ժողովուրդ»

Հունիս 25,2015 11:08

Այս օրերին թե՛ ռուսական, թե՛ արեւմտյան լրատվամիջոցների կողմից Երեւանում ընթացող բողոքի ցույցերի լուսաբանումը եւս մեկ անգամ ի ցույց դրեց, թե ինչպես կարող են մեր երկրի ներքին խնդիրները շահարկվել եւ ծառայեցվել օտարների շահերի սպասարկմանը։ Թե՛ արեւմտյան լրատվամիջոցների եւ թե՛ առավել եւս ռուսական քարոզչամեքենայի կողմից իրականության այն տոտալ խեղաթյուրումը, որին ականատես ենք լինում այս ընթացքում, ստիպում է մտածել, թե որքան խոցելի է ճշմարտությունը ժամանակակից տեխնոլոգիաների, թվում է թե, գերթափանցիկ այս աշխարհում։

Հատկապես ուկրաինական լրատվամիջոցների կողմից «երեւանյան մայդանի» մասին ծրագրավորված ապատեղեկատվությանը հետեւած ռուսական քարոզչամեքենայի վայնասունը, որը մեզ՝ Բաղրամյան պողոտայում բողոքի ելած եւ կամ այդ ամենին ուղիղ եթերով հետեւող ՀՀ քաղաքացիներիս, ցնդաբանության պես մի բան է թվում, իրականում բավականին մտահոգիչ քաղաքական գործընթաց է՝ հեռուն գնացող նպատակադրումներով։

Ընդ որում, թե՛ եվրոպացիներն ու նրանց հրահանգով գործի գցված ուկրաինական մեդիան, թե՛ ռուսական քարոզչամեքենան ու Պուտինի մերձավոր Սերգեյ Մարկովները քաջ գիտեն, որ Երեւանում ծավալվող գործողությունները կրում են բացառապես սոցիալական բնույթ՝ զերծ քաղաքական ուղղորդումից, սակայն դա կարեւոր չէ. առկա է առիթ, հնարավորություն, որից պետք է առավելագույնս օգտվել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930