Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուս պաշտոնյան Հայաստանում «գունավոր հեղափոխության» է կանխատեսում. Ria

Հունիս 25,2015 11:06

Ռուսաստանի Դաշնային խորհուրդն ուշադրությամբ հետեւում է Հայաստանի իրավիճակին, իսկ վերին պալատում չեն բացառում, որ իրադարձությունների հետեւում կարող են կանգնած լինեն արտասահմանյան հասարակական կազմակերպությունները եւ երեւում են «գունավոր հեղափոխության» նախանշաններ: Այս մասին, ըստ «Ria»-ի, «Россия 24»-ի եթերում ասել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Կոնստանտին Կոսաչեւը:

«Օրինակ` հենց հիմա մենք բարեկամ Հայաստանի հետ միասին մտահոգվում ենք Երեւանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: Եվ ես չեմ բացառում, որ վերջում այս իրադարձությունների հետեւում ի հայտ կգան արտասահմանյան հասարակական կազմակերպությունները: Մենք նույնպես շատ ուշադիր հետեւում ենք այս իրավիճակին»,- նշել է Կոսաչեւը:

Կոսաչեւն ավելացրել է, թե իրենք հասկանում են, որ եթե չիրականացվեն կանխարգելիչ միջոցառումներ, այդպիսի իրադարձություններ կարող են լինել նաեւ Ռուսաստանում. «Դա կլինի չափազանց վտանգավոր, դա անցանկալի է եւ, ըստ էության, անօրինական, քանի որ անմիջականորեն խախտում է Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանությունը»:

Հավելենք, որ վերջին օրերին Արեւմուտքին մեղադրող նմանատիպ հայտարարություններ արել են նաեւ այլ ռուս քաղաքական գործիչներ եւ վերլուծաբաններ:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930