Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Վահան Արծրունի. «Մտավորականությունն իրապես այն շերտն է, որը կարող է զսպանակել բռնությունը». «Հրապարակ»

Հունիս 25,2015 10:57

Երգահան Վահան Արծրունին ընդգծում է, որ Բաղրամյան փողոցում հավաքված երիտասարդները բարձրաձայնում են հանրության խնդիրները, եւ իր բնույթով սա բացառիկ երեւույթներից է, քաղաքացիական գիտակցության ամենավառ, ամենացայտուն օրինակներից մեկը։

Ըստ նրա, շատ կարեւոր է, որ իշխանությունները հասկանան, որ այս պարագայում պետք է շատ զգույշ վարվեն. «Նախորդ օրվա իրադարձությունները ցույց տվեցին, որ հանրությունն ուժի կիրառման յուրաքանչյուր չափազանցմանը միանգամից է արձագանքում եւ շատ սուր։ Նիկոլ Փաշինյանի կոչը մտավորականների, պատգամավորների, շոու բիզնեսի ներկայացուցիչների մեջ տեսաք ինչ արձագանք գտավ ու հավաքեց մարդկանց, ովքեր, նույնիսկ բեւեռային տեսակետներ ունենալով, հայտնվեցին նույն գծի վրա՝ կենդանի պատնեշ կազմելով ոստիկանության եւ քաղաքացիների մեջտեղում։ Սա էլ է բացառիկ երեւույթ 20 տարվա ընթացքում։ Եվ հանրությունը, եւ իշխանությունը հասկացան, որ մտավորականությունն իրապես այն շերտն է, որը կարող է զսպանակել բռնությունը»։

Այն, որ երիտասարդները չհամաձայնեցին եւ չգնացին նախագահի հետ հարցը քննարկելու, այս դեպքում շատ կարեւոր է, որ իրենք, ներկա գտնվելով այնտեղ, որեւէ միջամտություն չունենային պայքարին. «Այն ինքնադրսեւորումը, որ ունի այդ երիտասարդների խումբը, պետք է իր բնական ներքին օրենքներով զարգանա եւ իր տեսակն ստանա իշխանությունների հետ հարաբերությունների մեջ մտնելու առումով։ Որովհետեւ դժվար է պատկերացնել, որ երեկ իշխանությունը բռնություն է գործադրել, իսկ հաջորդ օրը ցուցարարները, բաճկոնները հագած, գնում են ցիվիլ բանակցությունների, այսինքն՝ սպասել նման ավարտ, մանկամտություն կլիներ։ Կարծում եմ՝ այս օրերի ընթացքը կձեւավորի այդ գաղափարական մոտիվը, պարզապես չպետք է խանգարել, եւ ազատենք այդ երիտասարդներին որեւէ ուղղորդումից»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ Էդգար Հարությունյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930