Հունիսի 19-ին, ժամը 06.15-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի ավտոլվացման կետի մոտ մի երիտասարդ հարձակվել է 1983 թ. ծնված Մարինա Լ.-ի վրա, ձեռքերով հարվածել նրա դեմքին` պատճառելով վնասվածքներ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է հանցագործությունը կատարողի ինքնությունը՝ 1988 թ. ծնված Կարեն Հ., որը բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն