Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարզիկները նույնպես մասնակցում են «Ոչ թալանին» շարժմանը

Հունիս 25,2015 10:42

Բաղրամյան պողոտայում արդեն մի քանի օր ընթացող «Ոչ թալանին» շարժման մասնակիցների մեջ են նաեւ մարզիկները: Երեկ երեկոյան Aravot.am-ը զրուցեց նրանցից երկուսի հետ:

Դավիթ Ֆահրադյան, մարմնամարզիկ, Գինեսի գրքի եռակի ռեկորդակիր: «Շարժումը հասարակական է եւ քանի որ այն հիմնականում երիտասարդական է, ես էլ ընկերներիս հետ առաջին օրվանից մասնակցում եմ: Կոչ կանեի, որպեսզի մեծահասակ մեր հայրենակիցները նույնպես միանան եւ իրենց ձայնը բարձրացնեն, սատար լինեն մեր խնդիրներին, քանի որ այս խնդիրները բոլորին են վերաբերում»:

VladimirSimonyan

Վլադիմիր Սիմոնյան: Մարտեր առանց կանոնների Հայաստանի չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող: «Մենք մեր բոլոր ընկերներով մի մարդու պես ժողովրդի կողքին ենք: Ու հիմա էլ այստեղ ենք ու պատրաստ կանխել ամեն տեսակի սադրանք»: Վլադիմիրը հոկտեմբեր ամսին կարեւոր մրցում ունի, որին նախապատրաստվում է, սակայն նրա խոսքերով՝ հանրահավաքին մասնակցելու նպատակով մարզումների գրաֆիկում փոփոխություններ մտցնելը իրեն չի խանգարում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930