Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյանը՝ սակագինը գոնե 1 լումայով չիջեցնելու հայտարարության մասին. «Հրապարակ»

Հունիս 25,2015 10:24

Էլեկտրաէներգիայի սակագինն իջեցնելու տնտեսական հնարավորություն կա, սակայն պետք է լինի քաղաքական որոշում։ Այս կարծիքն արտահայտեց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։ Նա Բաղրամյան փողոցում հայտնվում է ուշ երեկոյան եւ կարծիք ունի, որ նրանք, ովքեր հավաքված են նախագահականի դիմաց, բոլորը վճարունակ քաղաքացիներ են։ «Անվճարունակները Բաղրամյանում չեն գիշերում։ Մենք բոլորս եւ այս ակտիվ երիտասարդները վիրավորված ենք, որ օրը ցերեկով մեր գրպանն են մտնում։ Ահա ինչու այս հավաքը զուտ 7 դրամի համար չէ»։

– Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը քիչ առաջ հայտարարեց, որ չի տեսնում սակագինը գոնե մեկ լումայով իջեցնելու հնարավորություն։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։

– «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը վաղուց դուրս է եկել նորմալ տնտեսվարող համարվելու չափանիշներից եւ ՀՀ-ում գործող իրավական նորմերից։ Սա մի կազմակերպություն է, որն ավելի շատ պարտք ունի, քան իր ակտիվներն են, որը վերջին տարիների ընթացքում միայն «յոլա գնալու» քաղաքականություն է վարել, եւ պատճառն այն չէ, որ սակագինը ցածր է եղել, այլ այն, որ նրանք ուղղակի չեն կարողացել նորմալ կառավարում իրականացնել, եւ ես չգիտեմ, թե ինչով է հիմնավորված Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այդ հայտարարությունը:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930