Բաղրամյան պողոտայում «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած նստացույցին միացել էին հանրապետության տարբեր քաղաքների բնակիչներ, որոնց մի մասը եւս լուսացրեց Բաղրամյան փողոցում:
Առավոտյան 06:00-ից տարածքում արդեն կատարվում էին մաքրման աշխատանքներ եւ միայն 07:30-ին բանակցությունից հետո «Սանիտեկ» ընկերության աշխատակիցները սկսեցին դատարկել բարիկադ դարձած աղբամանների աղբը: Նշենք, որ ցուցարարները մտավախություն ունեին, որ «Սանիտեկ» ընկերությունը ոստիկանների «պատվերն» է կատարում եւ քանդում է բարիկադը, ուստի աղբամանների դատարկման աշխատանքները կատարվեցին ցուցարարների ցանկությամբ՝ աղբամանները դատարկելով հերթականությամբ եւ անմիջապես դատարկները տեղադրելով նույն դասավորությամբ:
Ստեղծել են փոքրիկ տաղավար, որտեղից ջուր եւ սնունդ են բաժանում ցույցի մասնակիցներին: Եվ արդեն հերթափոխ ցուցարարները կամաց-կամաց միանում են իրենց ընկերներին:
Կարդացեք նաև
Ի դեպ, «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանն «Առավոտին» հայտնեց, որ այսօր եւս անցկացվելու է ավտոերթ:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ