Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացման փուլեր

Հունիս 25,2015 10:16

Ես, իհարկե, բյուրոկրատիային դեմ եմ, բայց ինձ թվում է, որ եթե որեւէ հասարակական շարժում է սկսվում, այն պետք է ունենա որոշակի հիերարխիկ կառուցվածք: Այսինքն՝ մեկը պետք է լինի ընդհանուր համակարգողը, եւ նրա հրահանգները պետք է լսեն բոլորը, մեկը պատասխանատու լինի լրատվամիջոցներին տեղեկատվություն հայտնելու համար, մյուսը՝ ոստիկանության հետ բանակցելու, մեկն էլ, ենթադրենք, կազմակերպի ցուցարարների կենցաղը, եթե նրանք մի քանի օր մնում են նույն տեղում:

Նախորդ օրը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող երիտասարդները նման կառուցվածք չունեին, հունիսի 24-ին այդ կազմակերպչական կորիզը, բարեբախտաբար, սկսում էր նշմարվել: Չնայած էլի նկատվում էր, որ կան խմբեր եւ անհատներ, որոնք իրենց «անկախ մայլա» էին զգում: Հասարակական շարժումների հստակ կառուցվածքը պետք է ոչ միայն տվյալ նպատակին՝ հոսանքի թանկացման մասին որոշումը չեղարկելուն, հասնելու համար, ոչ միայն հնարավոր սադրանքներից խուսափելու համար, այլեւ ընդհանրապես հասարակության ինքնակազմակերպման ավելի բարձր մակարդակ նվաճելու առումով:

Կուսակցական հանրահավաքներն այլ են՝ դրանք, որպես կանոն, իրազեկված են, քաղաքապետարան ներկայացրած հայտի տակ ստորագրում են կոնկրետ մարդիկ, եւ ենթադրվում է, որ կուսակցության առաջին դեմքը պատասխանատու է ամեն ինչի, այդ թվում՝ որոշ չափով նաեւ ոստիկանության անհամաչափ գործողությունների համար, որոնցից կարող են տուժել հանրահավաքի մասնակիցները: Բայց անկախ Հայաստանի պատմության ընթացքում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ մեր քաղաքացիների մեծ մասը չի վստահում կուսակցություններին: Քաղաքական կազմակերպություններից շատերն ունեն հանրահավաքային պայքարի պատկառելի փորձ, բայց այդ փորձը չեն կարող կիրառել, քանի որ չեն կարող (առանց փողի) ապահովել ցուցարարների պատշաճ զանգված:

«Ոչ թալանին» նախաձեռնությունը կամ ով հիմա կազմակերպում է հանրահավաքները, նման փորձ չունի, փոխարենն ունի վստահության որոշակի պաշար, որն, իհարկե, կարելի է եւ կորցնել, ընդ որում՝ թե՛ չափից դուրս զիջողական լինելու դեպքում (ինչը ինքնին հասկանալի է), թե՛ չափից դուրս «անզիջում» լինելու պարագայում, եթե այս երկրորդ տարբերակը երկար ժամանակ որեւէ արդյունքի չբերի:

Երիտասարդները պետք է պատրաստ լինեն, որ աջից եւ ձախից, դրսից եւ ներսից նրանց վերաբերյալ տարբեր կասկածներ են հայտնելու սրա կամ նրա հետ կապ ունենալու մեջ՝ ամերիկացիներից սկսած, Տաշիրի Սամոյով վերջացրած: Նրանք պետք է պատրաստ լինեն, որ վստահության համապատասխան պաշար չունեցող կուսակցությունները խանդելու են կամ փորձելու են նրանց վզին փաթաթել սեփական օրակարգը: Դրանք կայացման անհրաժեշտ փուլեր են ոչ միայն քաղաքացիական հասարակության, այլեւ ամբողջ պետության համար:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ելեկտրականութեան սակագնի չափազանցեալ բարձրացումը սխալ էր:
    Հարկաւոր է որ կառավարութիւնը լրջօրէն վերանայի այդ որոշումը:

    Իսկ այս վերեւի խմբագրականի մէջ ներկայացուած խնդիրը միշտ նոյնն է, փողոցի մէջ կատարուող այսպիսի երիտասարդական բողոքներու պարագային, արդի ժամանակներուն, աշխարհի ամէն կողմ:

    Խնդիրը սակայն միջոցների պակասի հետ կապ չունի: Ուղղակի գաղափարաբանութեան հարց է, բառին ամենավերացական եւ ամենաբուռն իմաստով:

    Ոչ մի հեղինակութիւն երբեք չընդունող, անհատական բացարձակ իրաւունքներ պահանջող, միայն զգացուններով եւ կիրքերով տարուած, յարատեւ բողոքի եւ անսահման անզիջողութեան հաւատացող անձիք՝ ինչպէ՞ս կարող են ունենալ կանոնաւոր կառոյց, կազմակերպութիւն, յստակ նպատակներ: Այդ ամէնը հակասում են իրենց ինքնութիւնը: Բողոքը ինքնանպատակ է իրենց համար: Մէյ մը որ ոտքի ելան, ո՞ւր եւ ե՞րբ կանգնեն, երբ որ ուզում են միայն ամէն բան, ուզում են համայն աշխարհը էապէս վերստեղծել: Անոնցմէ շատեր հաւանաբար չեն ուզում իսկ որ կառավարութիւնը տեղի տայ, այս առիթով…

    Հետեւաբար, հաւանական է որ այս Բաղրամեանն ել կը դառնայ… փակուղի:

    Բացի եթէ կառավարութիւնը յաւելեալ հասունութիւն ցուցաբերէ:

  2. Арам says:

    Очень правильно делают,что не доверяют партиям! Они должны создать свою собственную организацию, чистую, грамотную, должны понять, что если берут деньги от иностранных “доброжелателей”, которые,якобы, хотят помочь,то с того момента уже защищают не свои, а чужие интересы! Все 25 лет разные “доброжелатели” создали в нашей стране сотни НКО, цель которых было только одно- поскорее разрушить нашу страну, рассорить всех между собой:отдельные группы молодежи, детей и отцов, распространять НЕНАВИСТЬ к собственной власти, полиции,к собственной Родине, внушать молодежь,что у нас ПЛОХАЯ страна,что отсюда надо БЕЖАТЬ, что все вопросы надо решать руками и ногами,что полицию надо провоцировать до тех пор, пока не вывели с себя! Довести людей до того, чтобы они потеряли ВСЯКУЮ надежду, продали дома, на вырученные деньги купили визу и уехали навсегда! Годами эти иностранные радиостанции рассказывали, как удачно уехали целые деревни и как счастливо проживают сейчас! Часто напрямую указывали, как нужно это сделать!!

  3. Арам says:

    Понятно,что все это они говорят и внушают совсем другими словами: “свобода”, “демократия”, “права человека” ……. Посмотрите, что они сделали с Украиной,в стране проживает 15-20 млн. русских, а они вынудили всех “скакать”- бессмысленно, тупо!……….. А почему я говорю не надо доверять партиям, потому что не одна партия не сумела или не хотела предотвратить всего этого–все все сделали только “по указке” того же запада! И РПА тоже! Да. да. именно так! Пускай эти ребята присоединяются с ребятами “Я против”, создают аналогичную организацию типа российского “Народного фронта”, и пусть Правительство выделяет деньги этой организации! Они будут следить за всеми, все, что волнует народ! И пусть НИ ОДНО ПОСОЛЬСТВО, НИ ОДИН ДОБРОЖЕЛАТЕЛЬ не вмешивается в их дела! А мы будем помогать чем сможем! И на парламентских выборах народ сам решит, кого нужно выбирать! В добрый путь, ребята! Да поможет Бог!

  4. Арам says:

    Наш народ пережил Геноцид! Никто ничего не сделал, чтоб предотвратить эту кровавую бойню! Мы потеряли большую часть нашей Родины!—————-Уважайте и не мешайте нас! Пожалуйста! Ведь есть общечеловеческие нормы, как нужно обращаться с народом, переживший Геноцид!

    • հոպար says:

      пропагандист хренов, иди лучше разберись почему все страны в буквальном смысле убегают от твоей любимой рОССИИ

      • Арам says:

        На Санкт-Петербургский экономический форум приехали 7000 участников из 114 стран!………2. Интересно,где сегодня находятся 2,7 млн. армяне? НЕ знаете,случайно? Вы тоже “доброжелатель”? А из какой страны?? А попробовали без хамства? Не получается? Научим!

  5. Գալուստ Ենոքյան says:

    Հարգելի Արամ , շնորհակալ են Եղեռն ը հիշելու համար, ես էլ ուղղակի զոհի թոռ եմ, իսկ հայրենիքս կորցրել եմ Սովետական Կոմունիստական սիստեմի պատճառով: Հիմա էլ էդ ժողովուրդը ոտքի է ելել Սովետկան ԿԳԲ ներկայացող փոխգնդապետին ենթարվող ԲԻԲԻՆԻ , որ $60000.00 ամիսը աշխատավարձ է իրեն նշանակել, որ մեր ժողովրդին ուզում է որ վճարեն իրեն մսխած փողը: Էդ ոչ ամերիկացիներն են մսխել ոչ վրացիները ոչ էլ նույնիսկ «մայդանի» ուկրաինացիները…. Ձեր սուրկովի պրոպագանդան լավ կլինի Մոսկվաի առաջին ալիքով հաղորդեք…

  6. Գալուստ Ենոքյան says:

    Պարոն Արամ, կարողանում են անում են, դե ձեր պոլու պալկովնիկն էլ հայերին քո միջոցով եղեռնով ա վախացնում, թե հեսա թուրքը կգա…:Էդ Լենինը չէր որ Աթաթուրքին ոսկին նվիրեց, էն ել եկավ հայերին մորփոտեց:Էսօր էլ ձեր պոլըպալկովնիկն ա ազերիներին զենք ծախում որ նույնը անեն: Ամերիկացին Ուկրաինացին ստեղ գործ չունի, բոլ ա մարդկանց էշի տեղ դնեք թալանեք, հետո էլ ասեք այ եթե համաձայն չեք թալանվելուն, թուրքին կկանչենք , ձեզ կմորթի…. ամոթ ա , ըտենց դիշովի պրոպագանդա չեն անում…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930