Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգություն են հայտնել Հայաստանում ոստիկանների գործողությունների վերաբերյալ

Հունիս 25,2015 09:52

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունն անդրադարձել է 2 օր առաջ Հայաստանում ոստիկանների կողմից «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած բողոքի ցույցի մասնակիցների նկատմամբ գործադրված բռնություններին: Այս առնչությամբ իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել:

Երեկ տարածված մամուլի հաղորդագրությամբ՝ կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին կոչ է արել անհապաղ մանրակրկիտ եւ անաչառ հետաքննություն անցկացնել ու պարզել, թե արդյո՞ք ոստիկանների գործողությունները համաչափ էին եւ պատասխանատվության ենթարկեն այն պաշտոնյաներին, որոնք պատասխանատու են ուժի գործադրման համար:

Human Rights Watch-ի ներկայացուցիչ Գիորգի Գոգիան հայտարարել է, որ եթե անգամ Երեւանում անցկացված ցույցն արտոնված չէր, դա չի արդարացնում հիմնականում խաղաղ ցուցարարների եւ ցույցը լուսաբանող լրագրողների դեմ իրականացված ֆիզիկական բռնությունները: «Ցուցարարներին ծեծի ենթարկած եւ լրագրողների աշխատանքը խոչընդոտած ոստիկանները պետք է պատասխանատվության ենթարկվեն»:

Դեպքերին անդրադարձել է նաեւ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը: Freedom House-ի Եվրասիա ծրագրի ղեկավար Սյուզան Քորքը դատապարտել է 237 խաղաղ ցուցարարների ձերբակալությունը:

«Հազարավոր հայերը, որոնք Երեւանում ցույց էին դուրս եկել համատարած կոռուպցիայի դեմ, իրականացնում էին հավաքների ազատության եւ արտահայտվելու իրենց սահմանադրական իրավունքները: Հոսպիտալացված բնակիչների, ծեծված լրագրողների եւ կոտրված նկարահանող սարքերի նկարները ցույց են տալիս, որ նրանց իրավունքները ոտնահարվել են: Մենք կոչ ենք անում անցկացնել ոստիկանության բռնությունների եւ ցուցարարների դեմ ուժի կիրառման դեպքերի լիարժեք եւ թափանցիկ հետաքննություն»,- մասնավորապես ասել է Սյուզան Քորքը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930