Բաղրամյան պողոտայում էր Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա խորհրդակցություն անցկացրեց ներկա բարձրաստիճան ոստիկանների հետ, նաեւ հեռախոսով զրուցեց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանի հետ: Եվ վերջինիս փոխանցմամբ՝ ոստիկանապետը վստահեցրել է, թե մտադիր չեն որեւէ գործողություն ձեռնարկել, գիշերը խաղաղ է անցնելու:
Ի դեպ, այսօր Վաղինակ Շուշանյանի ծննդյան օրն է, եւ այդ կապակցությամբ ցույցի վայր տորթեր են բերվում՝ մասնավորապես «Ձեր թալանածը մեր Վաղոյի ջրցանին չի» մակագրությամբ:
Նշենք, որ Բաղրամյան պողոտայում են ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ՕԵԿ-ական պատգամավորներ Իշխան Խաչատրյանը, Հովհաննես Մարգարյանը, Լեւոն Դոխոլյանը եւ այլ գործիչներ, որոնք էլի որպես «կենդանի պատ» կանգնել են ցուցարարների եւ ոստիկանների միջեւ:
Չնայած ուշ ժամին՝ Բաղրամյան պողոտայում էլի հնչում է երաժշտություն, ցուցարարները պարում են, սուլում ու նաեւ վանկարկում «Կասեցում», «Հայաստան»:
Կարդացեք նաև
«Մինչեւ առավոտ պարելու ենք».- հնչեց հայտարարություն բարձրախոսով: