Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատրաստ ենք 7 դրամ վճարել, անձամբ ես 10 դրամ կվճարեմ, եթե Սերժ Սարգսյանն ընդունի մեր կոմպրոմիսը». Արամ Սարգսյան (Տեսանյութ) 

Հունիս 25,2015 00:40

Բաղրամյան պողոտայում ցուցարարների կողքին է նաեւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Նա Aravot.am-ի հետ զրույցում առաջարկեց իր կոմպրոմիսային տարբերակը՝ Սերժ Սարգսյանին եւ ակցիայի մասնակիցներին:

Շարժման մասնակիցներն առաջարկ են ներկայացրել գործող նախագահին՝ չեղարկել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը, ինչը Սեր Սարգսյանը չի արել: Գործող նախագահն էլ առաջարկել է հանդիպել, երիտասարդությունը մերժել է: Այդ տարբերակը, ըստ Արամ Սարգսյանի, բերել է փակուղու. «Ոչ այն կողմից է գործընթաց գնում, ոչ էլ այս: Կոմպրոմիսային ելքեր են փնտրում երկու կողմերն էլ: Ես անձամբ կոմպրոմիս եմ տեսնում: Կարծում եմ եւ ժողովուրդն անձամբ համաձայն կլինի այդ 6.9 դրամի փոխարեն վճարել անգամ  7 դրամ, բայց Հայէլցանցերը հետ վերցնեն օտարերկրյա կազմակերպությունից եւ դառնա Հայաստանի սեփականությունը: Ես պատրաստ եմ ավելին վճարել, բայց թող դառնա իմ երկրի սեփականությանը: Սա տարբերակ մեկն է: Եթե չի կարողանում էժանացնել, ուրեմն թող ապասեփականաշնորհի, այս գումարը վճարենք մեր պետությանը»:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հանդիպման հրավերին՝ Արամ Սարգսյանի խոսքերով՝ «Սերժ Սարգսյանն առաջարկում էր, որ երիտասարդների մեջից ընտրվեն 4-5 հոգի, որոնք գնան հանդիպման: Ես, անկեղծ, երիտասարդների, բոլորի հետ էլ շփվում եմ, իրենք էլ են հանդիպում, փորձում ճշտել: Չկա կոնկրետ մարդ, որը որոշող է, այստեղ բոլորն են որոշող: Կարծում եմ, երիտասարդները պիտի դիմեն քաղաքապետարան եւ հաջորդ հանրահավաքի վայրն ընտրեն Բաղրամյան 26-ի դիմացը: Սերժ Սարգսյանը բացի ճանապարհը, այդ բացառիկ հնարավորությունը տա, կազմակերպիչներով բոլորով գնանք այնտեղ, թող ինքը իր պատշգամբից դուրս գա, լսի մեր առաջարկը, եթե ուզում է, մեգաֆոն ուղարկենք, թող ինքը այնտեղից մեգաֆոնով պատասխանի, կամ ինքը հավանաբար կունենա այնտեղ բարձրախոս, թող պատասխանի, փորձենք այդ կոմպրոմիսային ելքերը գտնենք: Հակառակ դեպքում այս գործընթացն առաջ է գնալու եւ հաջորդ միտինգը լինելու է Բաղրամյան 26-ում»:

Ըստ Արամ Սարգսյանի, Սերժ Սարգսյանը երկընտրանքի առաջ է, անգամ իր կուսակցության ներկայացուցիչ նախարարը գալիս է եւ բողոքում է էլեկտրաէներգիայի թանկացումից: Այսինքն, այս երկրում մենակ Սերժ Սարգսյանն է, որ կողմ է, որ թանկանա: Հետեւաբար, ինքը ինչ-որ լուծում պիտի տա. «Ինքն ասում է, որ դա մեր երկրինը չի, ինքը, որպես պետական իշխանություն, դրա հետ գործ չունի, հետեւաբար ինքը չի կարող էժանացնել: Այդ հեքիաթները բոլորս գիտենք, թե ինչը որտեղից է: Լավ, չի կարողանում, մեր պետական սեփականությունը, որը սեփականաշնորհել են, վնասով է աշխատում, պարտքեր է կուտակել, գնալով սնանկ է դառնում: Թող ինքը հետ վերցնի օտարերկրացուց մեր ձեռնարկությունը, պատրաստ ենք 7  դրամ վճարել, անձամբ ես 10 դրամ կվճարեմ: Միայն թե թող ինքը հետ վերցնի, ապասեփականաշնորհի, ես իմանամ տալիս եմ իմ պետությանը: Կգնա դրան թե չի գնա՝ դա արդեն իր խնդիրն է: Եթե ինքը այլ կոմպրոմիսային տարբերակ ունի, թող առաջարկի, իսկ եթե ինքն իր բարձրությունից կընդունի այդ կոմպրոմիսը, թող մեզ համոզեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Эдвард says:

    Очень хорошее предложение! Я-за! Но вот что непонятно? Если были долги 24млрд. драм, тогда почему продали Воротанскую ГЭС так дешево? Ведь все уважаемые экономисты честно сказали, что настоящая цена–5,6 раз больше! И Р. Кочарян,и Левон Тер-Петросян называли этот контракт “преступлением века”: люди искренно выразили свое беспокойство! Тогда почему все-таки продали? И почему сегодня все умалчивают об этом? Боятся? Кого? Пусть расторгнут этот контракт,или поднимут цену в 6 раз! Тогда все проблемы моментально исчезнут! Тем более–что Воротанская ГЭС—-самое ценное,что у нас есть! А Овик Абрамян пусть подаст в отставку! Видимо он очень уязвим! У нас много умных,найдем достойного!

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930