«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները, որոնք այս պահին էլ Բաղրամյան պողոտայում են, ժամանակ առ ժամանակ նաեւ արձագանքում են լրատվամիջոցների հրապարակումներին, քիչ առաջ նրանց վրդովմունքն էր առաջացրել, ինչպես նրանք հայտարարեցին բարձրախոսով, այն տարածված տեղեկությունը, թե բողոքի ակցիան ուղղորդվում է Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից:
Երիտասարդ կազմակերպիչներից մեկը հայտարարեց, որ այդ լուրերը «սուտ» են, ինչի պատասխան սուլոցներ հնչեցին եւ ակցիայի մասնակիցները վանկարկեցին. «Մենք ենք տերը մեր երկրի»: Բարձրախոսով երիտասարդն էլ ավելացրեց. «Մենք գիտենք, որ մենք ենք մեր ուժը»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ