Այսօր Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիային փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատասխանելով օտարերկրյա լրատվամիջոցի լրագրողի հարցին՝ թե որքան երկար կարող է շարունակվել այս անօրինական ակցիան, ասաց, որ օրենքը չի նախատեսում որեւէ ժամկետ: Հնարավո՞ր է այսպես խաղաղ ամիսներով շարունակվի, հարցին էլ Օսիպյանն ասաց. «Ոստիկանությունը փորձում է խաղաղ ճանապարհով լուծել հարցը»:
Բողոքի ակցիայի մասնակիցները դիմելով ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանին, ասացին, որ ոստիկանների շարքում կա սադրիչ, եւ նրա անուն էլ ասացին փոխոստիկանապետին: Պողոսյանն էլ ակցիայի մասնակիցներին ասաց, որ բավականին շատ սադրիչներ կան ակցիայի մասնակիցների շրջանում:
Ակտիվիստների եւ փոխոստիկանապետի զրույցը՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ