Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում մի 50-ամյա կին էր ուշագնաց եղել եւ եզրաքարերի մոտ ընկել: Ակցիայի մասնակիցներն արագ ազատեցին տարածքը, որ կինը կարողանա գոնե շնչել:
Մինչ կժամանեին շտապօգնության աշխատակիցները, ակտիվիստներից մեկն ասաց, որ բժիշկ է եւ արագ անցավ գործի: Նա սկսեց լաթով քամի անել, ստուգեց կնոջ պուլսը, ջուր լցրեց վրան՝ փորձելով առաջին օգնություն ցույց տալ: Կինը սկսեց բացել աչքերը: Բժիշկը ակցիայի մասնակիցներից շտապ հյութ խնդրեց. «Ժողովուրդ, օգնե՜ք, հյութ է պետք»: Մասնակիցներից մեկը փոխանցեց իր ձեռքի Կոկա-կոլան՝ բժիշկը բարկացավ, թե` «գլյուկոզա է պետք, ոչ թե կիսլատա»:
Կարդացեք նաև
Ավելի ուշ տեղ հասան շտապօգնության աշխատակիցները եւ փորձեցին կնոջը տեղափոխել պատգարակի վրա: Կնոջ ինքնազգացողությունն արդեն լավացել էր, նա նախընտրեց իր ոտքով նստել շտապօգնության մեքենան:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ