Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանի իշխանությունը եւ ցուցարարները փոխհամաձայնության կգան

Հունիս 24,2015 22:35

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի իշխանությունը փոխհամաձայնության կգա ցուցարարների հետ: Այս մասին, ըստ «Ria»-ի, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը:

«Մենք հետեւում ենք Հայաստանի իրավիճակին, հույս ունենք, որ այդ ամենը դուրս չի գա իրավական դաշտի շրջանակներից: Մենք ապավինում ենք Հայաստանի կառավարության ողջախոհությանը, իմաստությանը: Մեր տվյալներով՝ կարելի է հույս ունենալ, որ ցուցարարների բարձրացրած հարցերի շուրջ փոխհամաձայնեցված որոշում կգտնվի»,- մասնավորապես ասել է նա:

Կարասինը ավելացրել է, որ այն հայտարարությունը, թե Հայաստանի իրավիճակը դրսի ազդեցությամբ է` լարվել պետք է ապացուցել: «Մենք ուշադրությամբ կուսումնասիրենք այն ամենը, ինչը նախորդել է այս վիճակին, սակայն հապճեպ եզրակացություններ պետք չէ անել»:

Փոխնախարարը եզրափակել է, թե Մոսկվան հույս ունի, որ իրավիճակը կարող է լուծվել ցուցարարների եւ իշխանությունների փոխադարձ բավարարվածությամբ. «Սպասում ենք լուրեր Երեւանից»:

Riafan.ru-ն էլ հաղորդել է, որ այսօր լրագրողների հետ զրույցում Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն ասել է, թե իր երկիրը ոչ մի առնչություն չունի Հայաստանի զանգվածային բողոքի ակցիաների հետ, որոնց պատճառը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն է: «Յուրաքանչյուր երկրի կառավարություն ինքնուրույն է որոշումներ կայացնում, առաջին հերթին՝ սակագների հարցով: Մենք այդ գործընթացների վրա որեւէ ազդեցություն չունենք»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930