Հայաստանի ֆուտբոլային թիմերը պատրաստվելով եվրոպական լիգաների մրցաշարերին, ընկերական խաղեր են անցկացնում արտասահմանյան թիմերի հետ:
Այսօր Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» եւ բրոնզե մեդալակիր «Շիրակը» հանդիպեցին վրացական երկու թիմերի հետ՝ համապատասխանաբար «Ցխինվալիի» եւ «Դիլայի» հետ:
Երեւանում կայացած խաղում փյունիկցիները նվազագույն 0:1 հաշվով պարտվեցին հյուրերին, իսկ ահա շիրակցիները Վրաստանում տանուլ տվեցին այդ երկրի նորընծա չեմպիոնին՝ 0:2: Ի դեպ, վերջին խաղում դաշտի տերերը երկու գոլերն էլ խփել են 11մ հարվածով: Առաջին գոլից հետո թիմերի ֆուտբոլիստների միջեւ ծեծկռտուք է ծագել, որի արդյունքում մրցավարը դաշտից հեռացրել է «Շիրակի» երկու ֆուտբոլիստների:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ա1+»-ի կայքում