Բաղրամյան պողոտայում ակցիայի մասնակիցների հոծ բազմության մեջ կորել էր 5 տարեկան մի երեխա: Ծնողները մոտեցել էին «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներին եւ խնդրում էին բարձրախոսով հայտարարել, մի կերպ գտնել իրենց երեխային:
Շարժման համակարգողները մի քանի անգամ հայտարարեցին, որ կորել է կապույտ վերնաշապիկով երեխա: Ավելի ուշ տեղեկացրեցին, որ երեխային գտել են ու փոխանցեցին ծնողներին՝ ոստիկանության միջոցով:
Բաղրամյան պողոտայի սկզբնամասում մարդիկ հավաքվել են ասես զբոսանքի, Ազատության հրապարակի արեւածաղկի սերմ վաճառողները իրենց տոպրակներով տեղակայվել են ուղիղ Բաղրամյանի մեջտեղում ու առեւտուր են անում: Երեխաներն էլ կավճանկարչությամբ են զբաղվում:
Ակցիայի մասնակիցներից մեկը ակտիվիստների համար խաշած տնական ձու էր բերել եւ բղավում էր՝ «Ժողովուրդ, եկեք իմ ձեռքերով բրդուճ անեմ՝ տնական ձվով»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ