Արցախի հանրապետական կուսակցության ստեղծման նախաձեռնողական խմբի համանախագահողների հայտարարությունը` Հայաստանում անցկացվող բողոքի ցույցերի վերաբերյալ
Հատուկ ուշադրությամբ և ոգեվորությամբ հետևում ենք Հայաստանում անցկացվող «Ոչ թալանին» բողոքական ակցիային: Արցախի հանրապետական կուսակցության ստեղծման նախաձեռնողական խմբի անունից մեր խորին գոհունակությունն ենք հայտնում ձեր ակցիային` ուղղված Հայաստանի էներգետիկայի բնագավառի սպառողական գնային քաղաքականության ձևավորման մեջ արդարության վերականգնմանը:
Մենք Արցախում միանում ենք ձեր արդար պահանջներին և հույս հայտնում, որ ձեր խաղաղ ցույցերը խթան կհանդիսանան արդարության ու քաղաքացիական հասարակության կառուցման գործում մեր ժողովրդի ինքնագիտակցության բարձրացման համար և կբերեն մեր ժողովրդի միասնականությանը: Միաժամանակ մենք կոչ ենք անում բոլոր ցուցարարներին ցուցաբերել բարձր քաղաքացիական պատասխանատվություն և հայկական շարժման ավանդույթներին համապատասխան` դրական արդյունքների հասցնել սկսած կենսակարևոր գործը, ու քաղաքակիրթ աշխարհին ցույց տալ հայ ժողովրդի բարձր ոգին և համախմբվածությունը` առաջացած խնդիրները լուծելիս:
Արցախի հանրապետական կուսակցության ստեղծման նախաձեռնողական խմբի համանախագահողներ`
Կարդացեք նաև
Դոկտոր Կարեն Օհանջանյան
Արևիկ Պետրոսյան